Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Կողմերը քննարկել են Ռուսաստանից նավթի ներմուծման էմբարգո սահմանելու հարցը, ինչին դեմ է հանդես գալիս Բուդապեշտը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։
«Բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք բերվի»,- գործակալության փոխանցմամբ՝ նշել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի աշխատակիցը:
Նա հավելել է, որ պատժամիջոցների հարցով բանակցությունները կշարունակվեն Եվրամիության երկրների այլ ներկայացուցիչների հետ: