Մայիսի 4-10-ը հանրապետությունում կատարվել է 11538 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի: Գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422900 դեպք, որոնցից 412050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 544 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8623 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:
Ընդհանուր կատարվել է 3069240 թեստավորում։