Մայիսի 2-9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1526 խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 118, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 145 անձ։ 37 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 3-ը՝ առանց համարանիշների, 2-ը՝ փակված համարանիշներով, 1-ը՝ փոխարինված համարանիշներով, 134-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 194-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 768 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 66 անձ։ 10 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 3-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 70-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 330-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 11 անձի։
Մայիսի 2-9-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 666 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 30 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 17, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 53 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով, 1-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 2-ը՝ առանց համարանիշների, 65-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 396-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 7 անձի։