Ռուսական նավթի գնման էմբարգոյի շուրջ ԵՄ դեսպանների հետաձգված քննարկումը վերսկսվել է այս շաբաթ, պայմանավորվածություն դեռևս չկա: Հարցը կարող է քննարկման դրվել Եվրամիության երկրների արտգործնախարարների՝ մայիսի 16-ի հանդիպմանը:
Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Դեսպանները շարունակում են քննարկումները, բայց դեռ մի շարք դժվարություններ կան։ Եթե դրանք հնարավոր չլինի լուծել մինչև ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը, մենք այդ հարցը կքննարկենք այնտեղ»,- ասել է Բորելը: