Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում հանդիպել է Գերմանիայի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքի և Վոպկե Հուքսթրայի հետ։
Բերբոքի խոսքով՝ մոտ օրերս համապատասխան մասնագետներն ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն օգտվել տանկային հաուբիցներից, որոնք Գերմանիան և Նիդերլանդները պատրաստվում են փոխանցել Կիևին։
Բերբոքը նաև վստահեցրել է՝ Գերմանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։ «Ուկրաինան ակնհայտորեն Եվրոպայի մի մասն է»,- ընդգծել է պաշտոնյան, հավելել՝ Գերմանիայի դեսպանատունը վերսկսում է աշխատանքը Կիևում։ Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան «զրոյի» է հասցնում իր կախվածությունը ռուսական էներգակիրներից։
Զելենսկին, իր հերթին, ողջունել է դիվանագետների այցն Ուկրաինա։ «Կարծում եմ՝ միասին մենք կկարողանանք հաղթել»,- նշել է նախագահը։