Մեկնարկում է Բելառուսի զինված ուժերի անսպասելի ստուգումների երկրորդ փուլը՝ հայտարարել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Սա մեր արձագանքն է մայիսի 1-ից ՆԱՏՕ-ի երկրների տարածքում անցկացվող զորավարժություններին»,- հստակեցրել է պաշտոնյան։
Երկրի արձագանքման ուժերի անսպասելի ստուգման առաջին փուլի մասին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր մայիսի 4-ին։
Ըստ նախարարության՝ դրա նպատակն է գնահատել անձնակազմի պատրաստականությունն ու կարողությունը՝ արագ արձագանքելու հնարավոր ճգնաժամային իրավիճակներին։