Մայիսի 1-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
Ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները Արտենի գյուղից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Երևանի Խանջյան փողոցի 59-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ սպիտակ փոշենման զանգված, որը, ըստ 59-ամյա տղամարդու, ապրիլի 29-ին Կենտրոն վարչական տարածքում մի անծանոթ զբոսաշրջիկ էր տվել:
Ըստ փորձաքննությունների՝ հայտնաբերվածը a-PVP տեսակի թմրամիջոց է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: