ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտյուշ Գրիգորյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտյուշ Գրիգորյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ Արտյուշ Գրիգորյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արտյուշ Գրիգորյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: