ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 12-16-ը կգործուղվի Իրան (Թեհրան)՝ մասնակցելու նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թումանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի Իրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: