Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացիներ նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Մինչև օրս կատարվում են որոնողական աշխատանքներ, որին ներգրավված ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբեր, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել է 32 փրկարար ծառայող, թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.
«Երեկ և այսօր Փրկարար ծառայության տնօրեն Ա․ Գասպարյանի հետ անձամբ հետևել եմ որոնողական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները մինչ այժմ, ցավոք, մնում են անարդյունք»։