ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի
հրամանագրով՝ Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արման Իսրայելյանին նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»,- ասված է նախագահի հրամանագրում: