Ճապոնիան այս պահին չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից, սակայն աստիճանաբար կթուլացնի կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ այլընտրանքային աղբյուրներ փնտրելով: Այս մասին հայտնել են Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունից։
Ճապոնիայում հրապարակվել են նաև հակառուսական սահմանափակումների ընդլայնված ցուցակները։ Դրանց համաձայն՝ Տոկիոն պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 130 անձի, այդ թվում՝ ՌԴ վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի, Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարների նկատմամբ։
Լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառվել նաև, Ճապոնիայի գնահատմամբ, պաշտպանական հատվածի հետ կապ ունեցող 70 կազմակերպության դեմ։