Ռուսական նավթի էմբարգոյի հարցն այլևս ներառված չէ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։ Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառույցի դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ Հունաստանը, Կիպրոսը, Մալթան և մի շարք այլ երկրներ դեմ են ռուսական նավթի մատակարարման արգելքին՝ նման նախաձեռնության տնտեսական հետևանքների պատճառով։
Այնուհանդերձ, ռուսական նավթ տեղափոխող նավթատարների ապահովագրման արգելքը դեռ չի հանվել պատժամիջոցների նոր փաթեթից, ինչը կարող է խանգարել Ռուսաստանից նավթի մատակարարմանն այլ երկրներ։
Հարցի քննարկումները, լրատվամիջոցների փոխանցմամբ, շարունակվում են։