Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ դեսպան Կարլ Հարցելին է փոխանցել լրացված հարցաշարի երկրորդ մասը, որը Թբիլիսին ստացել էր Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկի համար՝ հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Մենք ավարտել ենք հարցաթերթիկի լրացումը։ Ընդհանուր առմամբ, յոթ գիրք է ստացվել, և ես ուրախությամբ դրանք Ձեզ եմ փոխանցում: Մենք անհամբերությամբ սպասում ենք Եվրահանձնաժողովի և անդամ երկրների որոշումների նախագծին»,- նշել է Ղարիբաշվիլին ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը:
Հարցաշարի երկրորդ մասը բաղկացած է 33 գլխից և ընդգրկում է 2300 հարց, որոնք վերաբերում են երկրի ոլորտային զարգացմանը: