ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 9-ի դրությամբ:
Այսպես, ամբողջությամբ պատվաստվածների 46.4 տոկոսը կանայք են, 53.6 տոկոսը՝ տղամարդիկ:
Ինչ վերաբերում է տարիքային ցուցանիշներին, ապա 35-64 տարեկանները կազմում են ընդհանուր պատվաստվածների 56.7 տոկոսը: 18-34 տարեկան են պատվաստվածների 28.4 տոկոսը:
14.7 տոկոս պատվաստվածները 65 և ավելի բարձր տարիքի են: