Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հերոսների հիշատակին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: