Այսօր առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել են Մայր Տաճարում թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարված հոգեհանգստի կարգին:
Այդ մասին ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
«Այնուհետև այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու Եղբայրական գերեզմանոց և, ծաղիկներ խոնարհելով, հիշել Մեծ Հայրենականում ու Արցախյան պատերազմներում հերոսի մահով ընկածներին, խնկարկել նրանց անմար հիշատակը՝ համոզված, որ Մայիսի 9-ը վերգտնելու է իր նախկին փառքը»,- նշված է գրառման մեջ: