Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Հռոմի կողմից Կիևին մատակարարվող զենքը չի կարող օգտագործվել ռուսական տարածքը վնասելու համար։ Այդ մասին նա ասել է Rai 1 հեռուստաալիքի թոք շոուի ժամանակ։
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային և նրա բանակին օրինական ինքնապաշտպանության համար, բայց միևնույն ժամանակ Իտալիան շարունակում է աշխատել խաղաղության ուղղությամբ։ Մենք չենք կարող զենք մատակարարել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար»,- ասել է Դի Մայոն:
Մայիսին Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին հայտարարել էր, որ երկիրը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հիմնականում՝ կմատակարարի կրակակետերը չեզոքացնող կայանքներ։