Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի Ֆեյսբուքի էջում:
«Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ՝ վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով։
Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք»,- նշված է գրառման մեջ։