Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքային, հոգևոր (Հայ առաքելական, Կաթողիկե, Ավետրանչական), բարեգործական կազմակերպությունների (ՀԲԸՄ, Ջինիշյան, Կարագյոզյան), ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՌԱԿ), Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանի, Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր համայնքային կազմակերպություններին, կառույցներին և ներկայացուցիչների հայկական սփյուռքի սրտերից մեկը՝ Սիրիայի հայ համայնքն այս դժվարի ժամանակներում կենսունակ պահելու համար:
Համայնքի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Գլխավոր հանձնակատարի այցը երկար սպասված էր և համատեղ աշխատանքի պատրաստակամություն են հայտնել: Զարեհ Սինանյանը պատասխանել է բոլոր հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի խնդիրներին, հայրենադարձությանը, հայապահպանությանը և այլ թեմաների: