Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներ:
«Ծանոթացանք շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին:
Սիրելի՛ երևանցիներ, ձեր իրավունքն է ստանալ որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ, իսկ մեր պարտավորությունն է ստեղծել անհրաժեշտ միջավայր այդ ամենը կյանքի կոչելու համար»,- գրել է նա:

