Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կարող է տևել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ։ Կիևի՝ կազմակերպությանը միանալու հնարավոր ժամկետների մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործընթացն արագացնել հնարավոր է միայն Եվրամիություն մտնելու չափանիշները նվազեցնելու դեպքում։
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ երկրները պետք է խաղաղություն պահպանեն Եվրոպայում և թույլ չտան իրավիճակի սրումը Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ Կիևն ինքը պետք է որոշի Մոսկվայի հետ բանակցությունների պայմանները։ «Մենք չենք Ռուսաստանի հետ պատերազմում»,- ընդգծել է Մակրոնը։
Ավելի վաղ գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten պարբերականը հայտարարել էր, որ Եվրամիության տնտեսությունը ուկրաինական ճգնաժամի ֆոնին կարող է բախվել ռեցեսիայի և ռեկորդային գնաճի համակցության: Լրագրողները մանրամասնել են, որ միության երկրներում արդեն իսկ կա սպառողական գների մակարդակի նկատելի աճ, որը 7,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Թերթն ուշադրություն է հրավիրել նաև եվրոգոտու հիմնադրումից ի վեր ռեկորդային գնաճի վրա։