Այսօր՝ մայիսի 8-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզի երկրապահ կամավորականների նախագահ Աշոտ Երիցյանը, Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները, երկրապահ կամավորականներ, պատանի երկրապահները, այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ են դրել ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։