«Երևանի մետրոն նոր կայարան կունենա» տարիներ շարունակ արված հայտարարությունը վերջապես մոտ է իրականություն դառնալուն: Նախագծման աշխատանքն իրականացնող ընկերությունն արդեն հայտնի է, առաջին փուլով կառավարությունը հատկացրել է 750 մլն դրամ:
Նախագծման ամբողջ գործընթացը կարժենա 1.8 մլրդ դրամ:
Նոր կայարանը Բարեկամությունը կկապի Աջափնյակին: Թե քանի տարուց պատրաստ կլինի երևանյան մետրոյի 11-րդ կայարանը, պարզ կլինի նախագծման աշխատանքից հետո, որը նախատեսվում է ավարտել 2023-ին: Հենց այդ ժամանակ էլ կհստակեցվի շինարարության համար անհրաժեշտ գումարը, կքննարկվեն ֆինանսավորման մոդելները:
Խիստ նախնական հաշվարկներով՝ կպահանջվի մոտ 150 մլն դոլար: