Հայաստանում այժմ մեկ ամսում ավելի քիչ մարդ է վարակվում կորոնավիրուսով, քան նախորդ տարի մեկ օրում էր: Հիմա մենք «կանաչ գոտում» ենք, հանված են բազմաթիվ սահմանափակումներ, բայց պնդել, թե կորոնավիրուսը հաղթահարվել է, չի համարձակվում ոչ մի պետություն:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր կյանքեր խլած վարակը կարող է ակտիվանալ ցանկացած պահի: