Մարտ-ապրիլ ամիսներին դպրոցներում դրամահավաքի մասին նախարարություն 15 ահազանգ է ստացվել: Քանի դեպքի մասին էլ ծնողները լռել են...
Շուտով ավարտական միջոցառումներ են լինելու, ու կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի դպրոցներում: Կրթության նախարարությունը փորձում է արմատախիլ անել դրամահավաքը դպրոցներում, բայց այստեղ տարատեսակ հարցեր են առաջանում:
Դատապարտելի՞ է արդյոք, երբ գումար է հավաքվում, օրինակ՝ խնջույք կազմակերպելու համար կամ աշակերտը որոշում է ծաղիկներ նվիրել ուսուցչին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան