Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ ժամը 13:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է որոշակի ուշացումով մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են
այստեղ։