Արմավիրցիների գործը քննելիս իրավապահները պարզել են 2021-ին անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՅԴ կուսակցության անդամները հունիսյան արտահերթի ժամանակ քաղաքացիներին ընտրակաշառք են բաժանել:
Դաշնակցությունը, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընտրությանը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի կազմում, որը 269.481 ձայնով երկրորդ տեղը զբաղեցրեց և այժմ խորհրդարանում ներկայացված է 29 պատգամավորով: