Երկրում աճել են անշարժ գույքի հետ կապված գործարքները: Բայց այս աճը ենթադրում է ոչ միայն դրական, այլև բացասական հետևանք:
Գործարքների աճը ենթադրում է, որ, օրինակ, բնակարանը վարձով տվող մեր համաքաղաքացիների եկամուտն էլ է աճել, բայց դրան զուգահեռ երկրում ավելանում է ստվերը. մեծամասնությունը խուսափում է հարկային դաշտ գալուց:
Ինչ անել: Թեև անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու համար հարկման մեխանիզմ կա, այն, ըստ ոլորտի մասնագետների լավ չի գործում: Առաջարկում են փոխառել Վրաստանի՝ հարկման ավելի ճկուն եղանակը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան