«Դիմադրություն» շարժումն այսօր Շիրակի մարզում է: Մինչև Գյումրիում հանրահավաքը միջադեպ տեղի ունեցավ Հոռոմ գյուղի մոտ: Ցուցարարները հանդիպեցին դիմադրության: Նրանց ճանապարհը փակողների թվում էին գերեվարված շիրակցիների հարազատները: Պնդում էին՝ մայրուղիները հայրենիք փրկելու տեղ չեն, հորդորում էին ցուցարարներին գնալ սահման:
Ընդդիմությունը, ի վերջո, հասավ Գյումրի, հայտարարեց՝ հարևանների հետ խաղաղությանը դեմ չէ, դեմ է իշխանությանը, որը, ըստ նրանց, այդ խաղաղությանը փորձում է հասնել մեր ինքնության, ինքնասիրության ու տարածքային ամբողջականության հաշվին:
Արդեն Գյումրի հասած ժամանակ Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը հեռակա հարց ուղղեց հոռոմցիներին՝ արդյո՞ք այսօրվա իշխանությունը կատարել է իր խոստումը ու երջանկացրել նրանց:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան