Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հանձնվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։