Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ: Այսօր սանմաքրման աշխատանքներ են կատարվել Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում:
Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, համայնքային կառույցները, ԱԻՆ աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը աղբից մաքրելու համար:
Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետը: