Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է ամբողջ երկրում կանանց համար հիջաբ կրելու պարտականության մասին:
Իսլամական կողմնորոշման նախարարության հայտարարության համաձայն՝ հիջաբ կրելու մասին որոշումը պարտադիր է և անհրաժեշտ մուսուլման չափահաս կանանց համար։ Կանայք պետք է փակեն իրենց դեմքը՝ բաց թողնելով միայն աչքերը:
Նշվում է, որ եթե կինը պարբերաբար խախտի հանրային վայրերում հիջաբ կրելու կանոնները, նրա հորը կամ ամուսնուն կարող է ազատազրկում սպառնալ:
Ընդ որում, պետական մարմիններում աշխատող և հիջաբ կրելու կանոնները չպահպանող կանայք կհեռացվեն աշխատանքից, իսկ տղամարդը կարող է ազատվել աշխատանքից, եթե նրան կինը կամ դուստրը չի պահպանում հիջաբ կրելու կանոնները: