Սերբիան գտնվում է Եվրամիության ճանապարհին, սակայն չի խաթարի բարեկամությունն Արևելքի իր գործընկերների հետ։ Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
«Սերբիան չի տրորելու և մարելու իր բարեկամությունը, որն ունի Արևելքում: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ուժ է ճնշում գործադրում մեզ վրա, միայն Սերբիայի շահերի ուժը կարող է փոխել մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ։ Մարդիկ Սերբիայում պետք է իմանան, որ մեր ռազմավարական ճանապարհը տանում է դեպի Եվրոպա, և եթե մենք դա չենք հասկանում, ապա ո՞րն է այլընտրանքը»,- հայտարարել է Վուչիչը:
Նա ընդգծել է, որ Բելգրադի նկատմամբ վերջին ամիսներին նման ճնշում է գործադրվել:
Նախագահը նշել է, որ Սերբիան ռազմական առումով չեզոք երկիր է և մտադիր է պահպանել այդ կարգավիճակը: