Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու տարբերակ, որի համաձայն՝ Թեհրանին կառաջարկվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հեռացնել ԱՄՆ-ի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, սակայն ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը պետք է մնան այդ ցուցակում:
«Ինչ-որ պահի ես պաշտոնապես այդ առաջարկը կներկայացնեմ քննարկման: Փաստաթուղթը գտնվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սեղանին, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ իմ քննարկումները մոտեցել են ավարտին»,- ասել է Բորելը:
Ավելի վաղ Nordnews գործակալությունը հայտնել էր, որ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան մայիսի 10-ին կմեկնի Թեհրան՝ իրանական կողմի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու համար: