ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամնի մասնագետների և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ու իրանական Aras Jes Petro Co ընկերության ներկայացուցիչների միջև:
Հանդիպմանը իրանական կողմը ներկայացրել է իրենց ընկերության կողմից արտադրվող բիտումի տեսակները, համագործակցության հնարավորությունները և Հայաստանում բիտումի արտարդրություն հիմնելու համար ընկերության հեռանկարները:
Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ակտիվ ճանապարհաշինական աշխատանքների ծավալները, շատ կարևոր է երկրում ունենալ բարձր որակի բիտում։ Կարևոր է նաև, որ բիտումի արտադրությունը կազմակերպվի հենց Հայաստանում:
Իրանական ընկերության խորհրդի նախագահ Մոհամադ Նարիմսազադը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ընկերության կողմից արտադրվող բիտումի տեսակների և ծավալների վերաբերյալ տեղեկատվություն՝ հայաստանյան կապալառու կազմակերպություններին փոխանցելու նպատակով։