ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թ. մայիսի 6-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, հիշյալ վայրում, 1991թ. ծնված տղամարդը, իր վարած TOYOTA COROLA մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով տեղում մահացել է:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: