ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, հնարավորություն է ընձեռվում, որպեսզի համայնքի բնականոն կառավարումը շարունակելու համար վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին»,- ասաց նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:
Նա նշեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը: