Մոսկվան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։ «Ռուսաստանը շահագրգռված է դաշնակից երկրի կայուն, անվտանգ և խաղաղ զարգացմամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Ռուսական կողմը կարծում է, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան,- հավելել է Զայցևը և ընդգծել,- Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման միջոցով, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ»: