Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիրքը ներկայացվեց ընթերցողին: Հետաքրքրաշարժ պատմություն ակադեմիական գիտակարգերն ու տնտեսության վերաբերյալ մեր պատկերացումները վերանայելու մասին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, խմբագիրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Ինքը բացի զուտ տեսաբան, չեմ կարող ասել, ավելի շատ գործնական տնտեսագետ է եղել և կիրառական տնտեսագետ՝ էսպես կարելի է ներկայացնել, և իր բոլոր եզրակացությունների մեջ մինչև ուսումնասիրություններ չի կատարել, մինչև թվերի հետ գործ չի ունեցել, մինչև թվեր չի վերլուծել, որևիցե կարծիք չի հայտնել: Իր խորհուրդը մեզ բոլորիս՝ տնտեսագետներիս՝ հավաքեք թվեր, հավաքեք տվյալներ և միայն դրանից հետո կարող եք եզրակացություններ անել:
Գրքի հեղինակը ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող մարդն է, ու տնտեսության մեջ հանդիպող տարբեր իրավիճակներ պայմանավորված են հոգեբանական գործոններով: Գրքի հրատարակումը մայրենի լեզվով այս ժամանակահատվածում մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունի՝ ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյան («Անտարես» հրատարակչության տնօրեն) - Բիբլիական լեզվով ասած՝ մինչև սերմը հայերենի՝ մայրենի լեզվի հողում չսատկի, հայերեն ծիլ չի տա: Մենք փորձում են հայերենի տարբեր բնագավառների համար բառապաշար ստեղծել՝ ամենակարևորն էդ ա, որ վաղվա ուսանողի, գիտնականի մտքում էդ ծիլը հայերեն տա:
Նախագահի խոսքով՝ արդեն կայացած գործարարները գրքում կգտնեն բիզնեսում իրենց հանդիպած դրական ու բացասական մի շարք երևույթների բացատրությունը, խմբագիրն իր խոսքն ուղղում է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմին:
Վահագն Խաչատուրյան - Պետք ա ուղղակի ուսանողներին առաջին իսկ օրվանից դարձնել, նու, գիտահետազոտական, միգուցե ավելի շատ կլինի, բայց ավելի շուտ ստեղծագործական աշխատանքի մեջ ներգրավել, և Թեյլերի առաջարկությունը հենց դա է: Շատ դեպքերում մենք մեծամտանում ենք, ասում ենք՝ ամեն ինչ գիտենք և չենք ուզում խորանալ տեղի ունեցող իրադարձությունների մեջ, չենք ուզում տվյալներ հավաքել, դրա պատճառով տուժում ենք:
Տպագրության մեկենասը Հայաստանի արդյունաբերողների ր գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն է: Գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Վանաձորի գրադարանին՝ նոր գրականության ձեռքբերման նպատակով:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան