Ուկրաինան, Շվեդիան և Ֆինլանդիան կմասնակցեն ՆԱՏՕ-ի շտաբների ղեկավարների հանդիպմանը, որը կկայանա մայիսի 19-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, հանդիպմանը կմասնակցեն դաշինքի գործընկեր երկրների ներկայացուցիչներ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից: Միջոցառման նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված է լինելու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը։
Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալներ, որոնց շնորհիվ ուկրաինական զորքերը չեզոքացնում են ռուս զինվորականներին։ Տեղեկությունը հրապարակել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ն առցանց տեղեկատվություն է փոխանցում Ուկրաինային մարտական շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին։