Ջեն Սակին մայիսի 13-ին կլքի Սպիտակ տան խոսնակի պաշտոնը: Այս մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմը:
Այդ պաշտոնում Սակիին կփոխարինի նրա տեղակալ Կարին Ժան-Պիեռը:
Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն (2009-2011, 2015-2017), ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ (2013-2015), CNN-ի նախկին մեկնաբան Ջեն Սակին 2020 թվականի նոյեմբերին Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակվել ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից: