Ավստրիացիների մեծ մասը դեմ է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հետազոտության և տվյալների վերլուծության ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, հաղորդում է РИА Новости-ն։
Դրանց համաձայն՝ Ավստրիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն դեմ է արտահայտվել հարցվածների 75 տոկոսը, կողմ՝ 14 տոկոսը։
Միաժամանակ, հարցվածների մեծ մասը՝ 52 տոկոսը, կարծում է, որ չեզոք կարգավիճակը պաշտպանում է Ավստրիան հնարավոր ռազմական սպառնալիքներից։
Սոցիոլոգները նաև պարզել են, որ Ալպյան հանրապետության քաղաքացիների 38 տոկոսը պաշտպանում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու գաղափարը, հարցվածների 46 տոկոսը դեմ է արտահայտվել։
Ավելի վաղ Sputnik-ը հայտնել էր, որ Եվրախորհրդարանը դատապարտել է Ավստրիայի իշխանություններին՝ չեզոք կարգավիճակին «դավաճանելու» և Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար։