Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Բարսելոնայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջոցառմանը։
Դեսպանն իր ելույթում անդրադարձ է կատարել արցախյան հիմնահարցին և հակամարտության կարգավորման գործընթացին։
Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը (տեսակապի միջոցով), Իսպանիայի Կոնգրեսի տարբեր խմբակցությունների պատգամավորներ, իսպանաբնակ հայազգի իրավաբաններ։