Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ինչքան էլ տարբեր կառավարման ձևերը պայմանական լինեն, ինչ-որ պահի պետք է կատարել ընտրություն, թե կառավարման որ համակարգի կողմնակից է խորհրդի այս կամ այն անդամը: Նա նաև նշել է, թե ինքը կառավարման որ մոդելի կողմնակիցն է:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան - Ես պաշտոնապես, իմ անունից եմ ասում, նախարարության անունից, սա կառավարության անունից չէ դեռ, որովհետև մենք էլ, ոնց որ դուք ձեր կուսակցություններում, թերևս չեք ճշտել կամ ձեր այն մարմիններում կոլեգիալ, որը ներկայացնում եք, ես էլ չեմ ճշտել դեռ կառավարությունում, բայց անձամբ իմ անունից ասում եմ, որ ես կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելում շտկումների և բարեփոխումների իրականացմանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան