Թուրինում այսօր կայացել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը: Այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում:
«Մեր պատվիրակ Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո»,- նշված է գրառման մեջ: