Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են վերակենդանացման անհրաժեշտ բոլոր գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»,- հայտնել է Դանիելյանը: