Մայիսի 5-9-ը, ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան, 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 5-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: