Ապրիլի 30-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արամուս գյուղի 38-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է սփայս թմրամիջոցի նմանվող զանգված:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է՝ իր օգտագործման համար: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է փորձաքննություն:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։