Ուկրաինայի զինված ուժերի համար զենքով և զինամթերքով բեռնված ՆԱՏՕ-ի փոխադրամիջոցները, որոնք մտել են այդ երկրի տարածք, կոչնչացվեն՝ չորեքշաբթի կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինա: Ես նշում եմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել ուկրաինական զինված ուժերի կարիքների համար նախատեսված զենքով կամ զինամթերքով, մեզ համար ոչնչացման օրինական թիրախ է»,- ասել է Շոյգուն։
ՊՆ ղեկավարը նշել է, որ ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլը։ «Ազգայնականներից ազատագրված ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի և Ուկրաինայի տարածքներում, այդ թվում՝ Մարիուպոլում, որն Ազովի ծովի ամենամեծ արդյունաբերական և տրանսպորտային հանգույցն է, խաղաղ կյանք է հաստատվում»,- ասել է Շոյգուն։